«Պետք է կանգնեցնենք Փաշինյանին, որ նա չկործանի այն երիտասարդի կյանքը, ում «մեղքը» եկեղեցում գտնվելն էր, մեզնից յուրաքանչյուրը կարող էր լինել այդ երիտասարդի տեղում։ Կանգնեցնենք Փաշինյանին, որ նա չահաբեկի մարդկանց, ինչպես այն արցախցի աղջկան մետրոյում, որը հրաժարվում էր վերցնել Փաշինյանի կտրտված ՀՀ-ի քարտեզը»,-Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստանի» կողմից անցկացվող Միասնության հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։
Նա, դիմելով ՀՀ քաղաքացիներին, ասաց․ «Եթե հոգնել եք Փաշինյանի կոչերից, երբ եղբորը եղբոր դեմ է կանգնեցնում և մեզ ավելի է մոտեցնում ներքին բախման ու պառակտման, պետք է գործենք հենց հիմա»։
Կարդացեք նաև
Ազատության հրապարակում այս պահին հնչում են «Սամվել վարչապետ», «Փոփոխություն միայն Սամվել Կարապետյանի հետ», «Սամվել, Սամվել» կարգախոսները։
Ազատության հրապարակում անցկացվող Միասնության հանրահավաքն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































