«Հայաստանի անվտանգությունն ուժեղանալու է, ՀՀ-ում հաստատվելու է ուժեղ և մնայուն խաղաղություն։ Մենք Սամվել Կարապետյանի հետ գիտենք՝ ինչպես դա անել»,- Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստանի» կողմից անցկացվող Միասնության հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, գնդապետ, արցախցի հետախույզ Արթուր Ավանեսյանը։
Այնուհետև վստահեցրեց․ «Հայրենիքը պետք է պաշտպանել, եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին»։
Արթուր Ավանեսյանն ասաց՝ պատերազմի գինը բոլորից լավ գիտի․ «ՀՀ-ն արյամբ է վճարել խաղաղություն ունենալու համար, խաղաղությունը վճարվել է արժանապատիվ մարդկանց կյանքերի գնով, տասնյակ հազարավոր տեղահանված ընտանիքների ճակատագրի գնով»։
Կարդացեք նաև
Գնդապետի ձևակերպմամբ՝ ընտրության առաջ ենք՝ գնանք վախի ու ստորանալու ճանապարհո՞վ, թե՝ արժանապատվության և ուժի ճանապարհով։
Ազատության հրապարակում անցկացվող Միասնության հանրահավաքն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































