Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց լիբանանահայ երեք կուսակցութիւններու ներկայացուցիչներին

Ապրիլ 11,2026 20:15 Share

Շաբաթ, 11 Ապրիլ 2026-ի առաւօտեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Անթիլիասի Մայրավանքին մէջ, ընդունեց լիբանանահայ երեք կուսակցութիւններու՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան ներկայացուցիչները՝ Վանիկ Տագէսեանը, Ալպեր Պալապանեանը եւ տոքթ. Աւետիս Տագէսեանը։

Խորհրդակցութիւնները առաւելաբար ընդգրկեցին Հայոց Ցեղասպանութեան 111 ամեակին նուիրուած իրագործուելիք ծրագիրներն ու ձեռնարկները։ Հանդիպման ընթացքին նաեւ արծարծուեցան Լիբանանի այժմու կացութեան առնչուած հարցեր։

Այս առիթով Նորին Սրբութիւնը ողջունեց միջ-կուսակցական գործակցութիւնը՝ շեշտելով զայն աւելի խորացնելու ու ամրապնդելու հրամայականը՝ համասփիւռքեան ու համահայկական տարողութեամբ։

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930