«Այսօր ՀՀ-ն ապահո՞վ երկիր է, արդյոք մենք վստա՞հ ենք, որ մեր սահմաններն ամուր են, արդյոք մենք վստա՞հ ենք մեր երեխաների ապագայի համար։ Պատասխանը բոլորս գիտենք՝ ՀՀ-ն այսօր անվտանգ չէ»,-«Ուժեղ Հայաստանի» կողմից անցկացվող Միասնության հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։
Նա վստահեցրեց՝ այս ամենը փոխվելու է ՀՀ-ի հաջորդ վարչապետ Սամվելի Կարապետյանի գլխավորությամբ․ «ՀՀ-ի անվտանգությունը դառնալու է անխոցելի։ Այս իշխանությունը խոստացավ մեզ խաղաղություն, բայց բերեց պատերազմներ՝ երեք պատերազմ։ Բերեց մարդկային ու տարածքային կորուստներ, բերեց անորոշություն, նրանք թուլացրել են ՀՀ-ն բոլոր իմաստներով՝ սահմանը, բանակը, թուլացրել են պետությունը։ Հիմա մենք՝ բոլորս, եկել ենք ասելու, որ պահանջում ենք փոփոխություն և պատրաստ ենք այդ փոփոխություններին և գիտենք՝ ումից ենք դա սպասում, և այդ մեկը Նիկոլ Փաշինյանը չէ»։
Տեղեկացնենք, որ հանրահավաքի մասնակիցներն այս պահին քայլերթ են իրականացնում Երևանում։
Կարդացեք նաև
Ազատության հրապարակում անցկացվող Միասնության հանրահավաքն ու քայլերթն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































