Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին շնորհվել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունների մշտական անցկացման իրավունքը

Ապրիլ 11,2026 22:42 Share

Երևանում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, ինչպես նաև սամբոյի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ, հյուրեր և բազմաթիվ մարզասերներ։

Երևանում անցկացվող սամբոյի աշխարհի գավաթի շրջանակում առաջին անգամ անցկացվում են նաև կույրերի մրցումներ։ Հատկանշական է նաև, որ Հայաստանին շնորհվել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունների մշտական անցկացման իրավունքը։

Բացման արարողության ընթացքում ընթերցվել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահ Վալերի Շեստակովի ողջույնի ուղերձը։ Նա նշել է, որ Երևանում անցկացվող մրցաշարը բացում է նոր մրցաշրջանը և հանդիսանում է միջազգային ֆեդերացիայի օրացույցի առաջին վարկանիշային մեկնարկը։ Նա հատուկ ընդգծել է կույրերի մրցումների անցկացումը՝ նշելով, որ FIAS-ի պատմության մեջ առաջին անգամ տղամարդկանց հետ միասին մեդալների համար կպայքարեն նաև տեսողության խնդիրներ ունեցող կին մարզիկները։ Վալերի Շեստակովը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը՝ սամբոյի զարգացմանը ցուցաբերվող ուշադրության և աշխարհի գավաթի խաղարկության բարձր մակարդակով կազմակերպման համար։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։ Նա ներկայացրել է Հայաստանում վերջին տարիներին անցկացված սամբոյի միջազգային խոշոր մրցաշարերը, այդ թվում՝ դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունները, մեծահասակների աշխարհի առաջնությունը, աշխարհի գավաթի մրցաշարերը և այլն։

«Այս ամենը միասնական և նպատակային աշխատանքի արդյունք է․ հայ մարզիկներն այսօր հնարավորություն ունեն ստանալու իրենց արդյունքներին համարժեք խրախուսումներ, ինչը մեծապես նպաստում է նրանց մոտիվացիային և հաջողություններին։ Սամբոն Հայաստանում ունի պետական զգալի աջակցություն և զարգացման լայն հեռանկարներ»,- ասել է Միքայել Հայրապետյանը՝ շնորհակալություն հայտնելով Կառավարությանը՝ Հայաստանում նման հնարավորություններ ստեղծելու համար։

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը կտևի մինչև ապրիլի 11-ը։ Մրցաշարին մասնակցում է 22 երկրի ավելի քան 500 մարզիկ։ Մրցումներն անցկացվում են Երևանի «Գազպրոմ Արմենիա» ուսումնամարզական համալիրում։

Մրցաշարը Երևանում անցկացվում է արդեն երրորդ անգամ․ այստեղ են անցկացվել նաև 2024 և 2025 թվականների աշխարհի գավաթի խաղարկությունները։

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930