ՀՀ վարչապետը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից անտառահատումների վերաբերյալ տեղեկություն չի ստացել, հակառակ դեպքում արձագանք կլիներ։ Սակայն շրջակա միջավայրի նախարարությունը տեղյակ է անտառային էկոհամակարգերի կրած վնասների մասին։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը, անուղղակի հաստատել է Սյունիքի մարզի Շիկահողի պետական արգելոցում Ադրբեջանի կողմից ծառերի հատման մասին տեղեկությունը։
Հունվարի 15-ին կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց էին ուղղել, թե ինչու իշխանությունները չեն բարձրաձայնում Շիկահողի պետական արգելոցում Ադրբեջանի կողմից ծառերի հատման դեպքերը։
«Ծառերի հատման մասին տեղեկություն երբեք չեմ ստացել: Եթե նման տեղեկատվություն լինի, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում ծառեր են հատվում կամ էկոլոգիական աղետ է տեղի ունենում, բնականաբար, մենք դրան չենք կարող որևէ ձևով չարձագանքել: Ես մամուլի ոչ բոլոր հրապարակումներն եմ կարդում: Եթե լինեն մամուլի հրապարակումներ կամ տեղեկություններ, որոնք պատշաճ կլինի, որ վարչապետին զեկուցվի, այդ մասին կզեկուցվի»,- պատասխանել էր Փաշինյանը լրագրողներին:
Նշենք, որ 2021-2022 թվականներին Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի տարածք, այդ թվում` Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատված` գրավելով Շիկահող արգելոցի մի մասը։
Կարդացեք նաև
Google Maps-ում հեշտությամբ կարելի է տեսնել ներխուժումից հետո արգելոցում կատարված ինժեներական աշխատանքներն ու անտառահատումները (հատկապես տարբեր տարիների պատկերները համեմատելիս), նոր ճանապարհներն ու ադրբեջանական դիրքերը։
Այս կապակցությամբ մենք գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն` հասկանալու համար. 1) ՇՄՆ-ն հետևե՞լ է 2021 թվականից հետո Ադրբեջանի իրականացրած ծառահատումներին, 2) ՇՄՆ-ն որևէ տեղեկություն չի՞ ստացել արգելոցի աշխատողներից, Ներքին Հանդի գյուղացիներից, ՀՀ պաշտպանության նախարարությունից, «Սոսու պուրակ» արգելավայրի աշխատողներից, Սյունիքի մարզպետարանից և այլ կառույցներից, 3)Եթե նախարարությունը ստացել կամ վերլուծել է իրավիճակը, ապա ի՞նչ տվյալներ կան ծառահատման ծավալների մասին: 4) Ծառահատումների մասին տվյալները չե՞ն փոխանցվել Նիկոլ Փաշինյանին:
Հարցերին պատասխանելու համար նախարարությունը հավելյալ ժամանակ էր խնդրել։ Գրավոր պատասխանը ստացանք հարցումից 1.5 ամիս անց։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։


















































