Գործարար Աշոտ Արսենյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է, թե ինչ է կատարվում «Ջերմուկ գրուպ» ընկերության շուրջ։
«Հորդորում եմ խնայել սեփական ջանքերն ու թողնել հայկական ամենահեղինակավոր բրենդի վրա ցեխ շպրտելու խղճուկ փորձերը։ Մշուշոտ ենթադրությունների հետևում պարզ նշմարվում են ոմանց ականջները»,– արձագանքելով վերջին հրապարակումներին՝ ասաց Աշոտ Արսենյանը։
Հիշեցնենք, որ ընկերության իրավաբանական բաժինը տարածել է հետևյալ հայտարարությունը։
«Քրեական գործի հարուցման պահից մինչ օրս քննչական մարմինների կողմից որևէ պահանջ (կամ կասկած) չի արտահայտվել հանքային ջուր «Ջերմուկ» արտադրողի նկատմամբ։ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի որևէ աշխատակից չի ներգրավվել քրեական գործում որպես կասկածյալ կամ մեղադրյալ, մեղադրանքներ չեն առաջադրվել, ինչը վկայում է այն մասին, որ քննչական մարմինների կողմից որևէ պահանջ կամ կասկած չկա «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի կամ նրա աշխատակիցների նկատմամբ։
Կարդացեք նաև
Բացի այդ, Գուսովների ընտանիքի կողմից «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի դեմ ներկայացված հայցով դատական գործ է քննվում 2025 թվականի հունվարի 23-ից Հյուսիսային Օսիայի Վլադիկավկազ քաղաքի Սովետական շրջանային դատարանում»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































