Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան ընտրությունները մոտենան, էնքան այդպիսի պրովոկացիոն գործողությունները շատանալու են»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ավտոբուսի վարորդին ծեծելու դեպքի մասին

Ապրիլ 14,2026 12:36 Share

«Ավտոբուսի հետ կապված երեկվա միջադեպը, որը շատ արագ բացահայտվեց, շատ լավ է, որ բացահայտվեց։ Բայց մենք հիշում ենք, որ կային խմբեր, 2008 թվականի մարտի մեկին այդ խմբերն առկա էին։ Եվ այդ խմբերը մեկ էլ տեսնում ենք՝ կազմակերպված ի հայտ են գալիս՝ երեք երիտասարդ «Նիսսանով» գալիս են, որպեսզի ավտոբուսում հարց լուծեն»,- ԱԺ նստաշրջանում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ դա պատահական չէ, պլանավորված գործողություն է․ «Ինչքան ընտրությունները մոտենան, էնքան այդպիսի պրովոկացիոն գործողությունները շատանալու են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրանիկ Քոչարյանը դիմեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին․ «Տիկին նախարար, տեսանք Աջափնյակի դեպքերը, որտեղ ոչ մի բանից մեկ էլ 40 հոգի զինված որոշեցին բարի լույս անել իրար։ Եվ դա խոսում է այն մասին, որ թաղերում կա այդ ուժը, որը թաքնված է։ Եվ նրանք թաքստոցից պետք է դուրս չգան, որովհետեւ շատ դեպքերում զինված են եւ վտանգ են ներկայացնում մեր հասարակության համար»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930