Լրագրող Դավիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և փաստացի արգելված «Ադրբեջան» բառը
Ես երեկ գրել էի, որ ՇՄՆ-ն տեղյակ է ծառահատումներից, բայց Նիկոլ Փաշինյանին «չեն զեկուցել»:
ՇՄՆ-ն ավելի ուշ «հերքել է», ասում է՝ փաստերը խեղաթյուրված են, մոլորեցնում են․․․
Կարդացեք նաև
Բացի այդ ՇՄՆ խոսնակը արձագանքել է, որ ինձ ուղղված պատասխանում ծառահատումների մասին հաստատում չկա, այլ «հստակ նշված է՝ (անտառային, խմբ․) էկոհամակարգերը 2021 թվականին տեղի ունեցած զինված հակամարտության արդյունքում կրել են որոշակի վնասներ»:
Ուրեմն, սկսենք։
* Ես նախարարությանը ուղարկել եմ շատ հստակ 4 հարց, ԲՈԼՈՐԸ ծառահատումների մասին։
1) ՇՄՆ-ն հետևե՞լ է 2021 թվականից հետո Ադրբեջանի իրականացրած ծառահատումներին։
2) ՇՄՆ-ն որևէ տեղեկություն չի՞ ստացել արգելոցի աշխատողներից, Ներքին Հանդի գյուղացիներից, ՀՀ պաշտպանության նախարարությունից, «Սոսու պուրակ» արգելավայրի աշխատողներից, Սյունիքի մարզպետարանից և այլ կառույցներից։
3) Եթե նախարարությունը ստացել կամ վերլուծել է իրավիճակը, ապա ի՞նչ տվյալներ կան ծառահատման ծավալների մասին:
4) Ծառահատումների մասին տվյալները չե՞ն փոխանցվել Նիկոլ Փաշինյանին:
Ի պատասխան (սքրին) ՇՄՆ-ն ասում ա, որ
«…«Շիկահող» պետական արգելոցի և «Սոսու պուրակ»
պետական արգելավայրի տարածքների սահմանամերձ որոշ հատվածներում գտնվող ͟ա͟ն͟տ͟ա͟ռ͟ա͟յ͟ի͟ն͟ ͟է͟կ͟ո͟հ͟ա͟մ͟ա͟կ͟ա͟ր͟գ͟ե͟ր͟ը͟ 2021 թ տեղի ունեցած ͟զ͟ի͟ն͟վ͟ա͟ծ͟ ͟հ͟ա͟կ͟ա͟մ͟ա͟ր͟տ͟ո͟ւ͟թ͟յ͟ա͟ն͟ ͟ա͟ր͟դ͟յ͟ո͟ւ͟ն͟ք͟ո͟ւ͟մ͟ ͟կ͟ր͟ե͟լ͟ ͟ե͟ն͟ ͟ո͟ր͟ո͟շ͟ա͟կ͟ի͟ ͟վ͟ն͟ա͟ս͟ն͟ե͟ր͟…»:
* ՇՄՆ պատասխանից ստացվում է սա:
Երբ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին Շիկահողում ծառահատումների մասին, նա՝
ա) տեղյակ չէր «անտառային էկոհամակարգերի որոշակի վնասների» մասին։
բ) տեղյակ էր, բայց քանի որ հարցում օգտագործվել է «ծառահատում», այլ ոչ թե
«անտառային էկոհամակարգերի վնաս»՝ նա ասել է, որ «տեղյակ չի/չեն զեկուցել»։
* Արբանյակային լուսանկարները փաստում են, որ արգելոցի նախկինում անտառածածկ տարածքներում Ադրբեջանը կառուցել է ճանապարհներ, տեղակայել դիրքեր։
ՇՄՆ-ն բառացի չի ասում, որ Ադրբեջանը ծառահատում է իրականացրել։ Ի՞նչ այլ տարբերակներ են հնարավոր։
ա) ծառերը գծով չորացել են / վառվել են / կոտրվել են, դրանից հետո Ադրբեջանը բացված հատվածներում առանց որևէ ծառահատման ճանապարհ է գցել ու դիրքել դրել,
բ) հ͟ա͟կ͟ա͟մ͟ա͟ր͟տ͟ո͟ւ͟թ͟յ͟ա͟ն͟ ͟ա͟ր͟դ͟յ͟ո͟ւ͟ն͟ք͟ո͟ւ͟մ͟ ծառերը արտագաղթել են ու տեղ է բացվել ճանապարհների ու դիրքերի համար,
գ) Երևանի քաղաքապետարանը ծառ է տեսել, որոշել է կտրի․․․
* ՇՄՆ-ն ասում է՝ «2021 թվականին տեղի ունեցած զինված
հակամարտության․․․»։ Դե հո ներխուժում, օկուպացիա չէին անվանելու․․․
Ուրեմն, Ադրբեջանի սահմանապահ զորքերը էս հատվածում ներխուժեցին 2021 թ․ գարնանը։ Դրանից հետո տեղի էր ունենում սողացող ագրեսիա՝ նոր դիրքեր, ճանապարհներ (արբանյակային նկարը մեկնաբանությունում):
(Ի դեպ, էն ժամանակ էլ ՊՆ-ն էր շատ անհաջող փորձում «հերքել» նոր դիրքերի հայտնվելը):
Մինչև 2022 թ․ օկուպացվել ա մոտ 8-9 քռ կմ տարածք (իմ հաշվարկներով): Նկարը կդնեմ։
Հիմնական «կոնֆլիկտը» եղել է 2022 թ․ սեպտեմբերին, դրանից հետո օկուպացված ծավալները ՀՀ տարածքի էս հատվածում հասել են մոտ 23 քռ կմ։ Ունակաբար, նոր ծառահատումներ, ճանապարհներ, դիրքեր․․․
ՇՄՆ-ն 2022 թ․ սեպտեմբերյան հարձակումը ու հետևանքները չի նկատե՞լ։
* N.B. ՇՄՆ-ն ասում ա, որ ստեղ 2021 թ․ «հակամարտություն» ա եղել։ Էլի շնորհակալ լինենք։
Օրինակ Նիկոլ Փաշինյանը / կառավարությունը մինչև 2022 թ․ խոսում էին միայն Սոթք-Խոզնավար ներխուժման մասին։
Իսկ Ներքին Հանդի հատվածում (որը ավելի հարավ ա) ներխուժման մասին լռում էին / թաքցնում էին (սրա մասին գրել եմ):
* Վնասների չափերը ՇՄՆ-ն գոնե մոտավոր չի կարո՞ւմ հաշվի արբանյակային նկարներով։ ԶԼՄ-ները կարողանում են, նախարարությունը՝ չէ՞ («Հետքի» հոդվածը կդնեմ):
* Ադրբեջանը ֆեյք էկոակտիվիստներով ճանապարհ էր փակում Արցախում, մեղադրում ՀՀ-ին վնասներ հասցնելու մեջ, իսկ ՀՀ կառավարությունը ամեն առիթի դեպքում էս հարցը բարձրաձայնելու փոխարեն փորձում խուսափի փաստեր հրապարակելուց։
COP17-ա, չէ՞, կարևորը, կարո՞ղ է սրա մասին դրա ընթացքում բարձրաձայնեք։ Սև լիճն էլ է արգելավայր, զուտ հիշեցնեմ։
* Վերջում նորից հարցնեմ՝ Ադրբեջանը Շիկահողի արգելոցում ծառ ԿՏՐԵԼ է, թե՝ ոչ: (այո/ոչ):



















































