Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջամտություն չեմ տեսնում. Արամ Վարդեւանյանը` Գոհար Ղումաշյանի ձերբակալության մասին

Ապրիլ 14,2026 19:07 Share
Աջակցեք aravot.am-ին

Միակ տեղեկությունն այն է, որ ձերբակալում է տեղի ունեցել. Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին բերման ենթարկելու լուրը։

«Զարմանալի է իսկապես, որովհետև հիմնականում քննչական մարմինները որոշ հանգամանքներ միշտ հաշվի առնում էին՝ թե՛ կին լինելու հանգամանքը, թե՛ նորածին երեխա ունենալու հանգամանքը։ Դրանք բոլորը պետք է նշանակություն ունենային նախքան նման ինտենսիվ հարկադրանքի միջոցին դիմելը։ Այստեղ ողջամտություն իսկապես որևէ կերպ չեմ տեսնում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: