«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համար Նարեկ Կարապետյանի ՖԲ գրառումը.
Ահա այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը, մեր ուժեղ Գոհար Ղումաշյանին: Մարդու ծիծաղն է գալիս:
Պատկերացրեք՝ ինչ լավ կլիներ մեր նախարարները այսպես աշխատեին ձեռնարկատերերի հետ:
Կարդացեք նաև
Գոհարը արժանի է գովեստի և ոչ թե այս ամենին:
Ի դեպ, իր ՖԲ էջում պարզաբանմամբ էր հանդես եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նա, մասնավորապես, գրել էր.«Ի պատասխան ԶԼՄ հարցումների
Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան»:


















































