Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանի պաշտպանները քաղաքական շահարկումներից խուսափելու համար առարկեցին դատաքննության տեսանկարահանման դեմ

Ապրիլ 15,2026 12:15 Share

Այսօր Հակակոռուպցիոն դատարանն արգելեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատաքննության տեսանկարահանումը: Տեսանկարահանման դեմ առարկեցին թե՛ մեղադրողները, թե՛ Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը:

Նիստը նախագահող դատավոր Վահե Դոլմազյանն արձանագրեց, որ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ մեղադրյալի առարկության դեպքում նկարահանում չի կարող իրականացվել ու այդ հիմքով էլ արգելեց տեսանկարահանումը:

Թեեւ դատարանը որոշեց, որ նիստին ներկա լրատվամիջոցները կարող են ձայնագրառում անել նիստից, բայց Կարապետյանի պաշտպաններից Արմեն Գորոյանը ձայնագրության դեմ էլ առարկեց:

Պաշտպաններից Արամ Վարդեւանյանն էլ իրենց առարկությունները հիմնավորեց նախընտրական շրջանով՝ պնդելով, որ կարող է քաղաքական հետապնդման գործով տեսանկարահանումը շահարկումների տեղիք տալ:

Ի դեպ, Կարապետյանի մի շարք աջակիցներ, որոնք Հակակոռուպցիոն դատարան էին եկել վաղ առավոտից մասնակցելու Կարապետյանի գործով դատական նիստին, այդպես էլ չկարողացան մուտք գործել դատարան:

Աջակիցներից Նարեկ Սուքիասյանը պատմեց, որ իրենց հայտնել են, որ նիստերի դահլիճում տեղերը սպառվել են, այդ պատճառով աջակիցները չեն կարող ներս մտնել: Ըստ Սուքիասյանի՝ նաեւ ասել էին, որ երբ ԶԼՄ ներկայացուցիչները դուրս գան, կարող են ներս մտնել ու իրենց աջակցությունը հայտնել իրենց առաջնորդին: Սակայն ԶԼՄ ներկայացուցիչների դուրս գալուց հետո էլ նրանց թույլ չեն տվել ներս մտնել:

«Սա եւս մեկ ապօրինություն է մեր ուժի դեմ»,- ասաց Սուքիասյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930