Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնական ֆավորիտ ուժի առաջնորդը կալանքի տակ է, իշխանությունն ավտոբուսով շրջում է մարզերում ու տալիս կոնկրետ խոստումներ»

Ապրիլ 15,2026 12:38 Share

«Դուք ձեր խոսքում ոչինչ չասացիք մրցակցային ընտրական գործընթացի մասին։ Ընտրական այս փուլում հավասար մրցակցությունն ուղղակի բացակայում է Հայաստանում՝ սկսած տարածքների վարձակալության խնդիրներից, վերջացրած նրանով, որ այսօր հիմնական ֆավորիտ ուժի առաջնորդը գտնվում է կալանքի տակ եւ չունի հավասար պայմաններ մյուս մրցակիցների համեմատ»,- ԱԺ նստաշրջանում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա նշեց, որ այս ամենի ֆոնին՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները, նախարարները ավտոբուսով շրջում են մարզերում, տալիս են կոնկրետ խոստումներ, պետական միջոցներով արված ծրագրերը ներկայացնում են իբրեւ իրենց գործունեության հիմնական արդյունք։ «Եվ դա ամենեւին չի խոսում մրցակցային ընտրական գործընթացի մասին։ Ես կուզենայի, որ դուք գնահատեք այսօր Հայաստանում նախընտրական վիճակը մրցակցային իմաստով»,- նշեց Թովմասյանը։

Վահագն Հովակիմյանն ասաց, որ որեւէ քաղաքական ուժից կամ դաշինքից չեն ստացել որեւէ դիմում այն մասին, որ իրենց իրավունքները որեւէ կերպ սահմանափակվում են։ «ԿԸՀ-ն կալանքներին առնչվում է միայն այն ժամանակ, երբ թեկնածուին կալանքից զրկելու հայտ է ներկայացվում դատախազության կողմից։ Ես կարող եմ ասել, որ այսօր ՀՀ-ում՝ որպես ժողովրդավարական երկիր, նախընտրական վիճակը բնականոն է։ Ես նման փաստ չունեմ, որ ՀՀ-ում ինչ-որ արտառոց երեւույթ է տեղի ունենում»,- նշեց Հովակիմյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Մրցակցայի՞ն եք համարում, թե՞ բնականոն»,- ճշտող հարց ուղղեց Թագուհի Թովմասյանը։

«Եթե մրցակցային չլիներ, բնականոն չէր լինի։ Ես նկատի ունեմ, որ մրցակցային է, քաղաքական գործիչները մեկը մյուսին ազատ քննադատում են, ազատ իրենց գաղափարները տարածում են, քարոզչական նյութերն ամենուրեք տեղադրված են»,- պատասխանեց Հովակիմյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930