Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ պատգամավորի թեկնածուն, ով գտնվում է տնային կամ վարչական կալանքի տակ, ինչպե՞ս է իր տեսլականը ներկայացնելու ընտրողին»

Ապրիլ 15,2026 10:55 Share

«ԱԺ պատգամավորի թեկնածուն, ով գտնվում է տնային կամ վարչական կալանքի տակ, ինչպե՞ս է իրացնելու իր իրավունքը։ Դա օրենսդրական բաց է, սրանից կարեւոր գործառույթ չկա, որպեսզի թեկնածուն կարողանա իր ընտրողի հետ անմիջապես շփման եղանակով իր տեսլականը ներկայացնել։ Արդյոք չեք մտածե՞լ, որ այստեղ ունեք օրենսդրական քայլ եւ ի՞նչ առաջարկներ ու գործուն քայլեր եք արել՝ այդ բացը լրացնելու ուղղությամբ»,- ԱԺ նստաշրջանում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը (լուսանկարում

Վահագն Հովակիմյանն ի պատասխան ասաց, որ կալանքի տակ գտնվող թեկնածուի իրավունքների իրացումը ԸՕ-ն հստակ նախատեսում է։ «Այսօր կա այդ կարգը սահմանված, թե ինչպես պետք է կալանքի տակ գտնվող թեկնածուն իր քարոզչությունն իրականացնի։ Եվ ԿԸՀ պարտավորությունն է հետեւել, որպեսզի այդ կարգը գործի։ Մենք ունեցել ենք դեպքեր նախորդ ՏԻՄ ընտրություններում, երբ թեկնածու է եղել կալանքի տակ, գրանցումից հետո վստահված անձերի հանդիպումը թույլ չէին տվել, ԿԸՀ-ն միջամտել է, որպեսզի այդ իրավունքն ապահովվի։ Եվ ապահովվել է այդ թեկնածուների իրավունքը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Արման Ղազարյանը նշեց, որ դատավորն իր քմահաճույքից ելնելով՝ արգելում է, որ մարդը՝ թեկնածուն մասնակցի քարոզարշավին, սա պետք է կարգավորվի օրենքի ուժով։

Վահագն Հովակիմյանն արձագանքեց․ «ԿԸՀ-ն օրենքին գնահատական չի տալիս, մենք նման լիազորություն չունենք»

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930