Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանափոխությունից հետո կպարզվի, թե որ երկրի գործակալներ եք դուք եղել, այս ամենին պատասխան կտրվի»․ Արծվիկ Մինասյան

Ապրիլ 15,2026 13:08 Share

«Հասարակությունը հենց այսպես է դեգրադացվում, երբ քաղաքականության մեջ նոր-նոր ոտք դնող մարդիկ 136 տարվա քաղաքական ուժի վերաբերյալ այլանդակ սուտ տեղեկություններ տարածելով՝ փորձում են իրենց ներկայացնել սրբերի տեսքով։ Այն դեպքում, երբ իրենց կառավարման ժամանակահատվածում մի ամբողջ սերունդ է ոչնչանում, մի ամբողջ պետականություն է կործանվում, մի ամբողջ երկիր է ներխուժում թշնամին եւ օկուպացված պահում»,- ԱԺ նստաշրջանում ԿԸՀ 2024-2025 թվականի գործունեության մասին հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Այս մարդիկ իրենց շարունակում են այնպես պահել, կարծես թե իշխանություն չեն եղել, մեղադրում են ընդդիմությանը, տարբեր ուժերի, որ Արցախը հանձնվեց։ Եթե դուք իշխանություն էիք եւ ձեր պատասխանատվության տակ է հանձնվել, էլի մեղավոր եք։ Եթե դուք իշխանություն չէիք, ապա ով էր ձեզ իրավունք վերապահել խոսել Արցախի ժողովրդի անունից։ Այս ամենին, անշուշտ, պատասխան կտրվի իշխանափոխությունից հետո ու նաեւ, թե որ երկրի ու որ կազմակերպության գործակալներ եք դուք եղել»,- հավելեց նա։

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաեւ նախընտրական շրջանում տեղի ունեցող գործընթացներին։ «Ռեպորտաժներ են պատրաստում՝ հայ-հարայ, հասեք, էստեղ ընտրակաշառք է բաժանվում, բարեգործություն է կատարվում։ Ամենամեծ ռեսուրս տիրապետողն իշխանությունն է, իշխանությունն ինքն իրենից պետք է սկսի։ Եթե իշխանությունն ինքն իր համար սահմանափակում չի դնում, ոչ բարոյական, ոչ քաղաքական, ոչ առավել եւս իրավական տեսակետից իրավունք չունի պահանջելու դիմացինից։ Դուք էսքան ժամանակ տեսե՞լ եք, որ իշխանության որեւէ ներկայացուցիչ ազատվի աշխատանքից՝ այս ընթացքում ընտրողների նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Ամոթ է, որովհետեւ էնքան հայտնի դեպքեր կան, համացանցն էլ է լցված, գոնե օրինակի համար ասեք՝ էս մեկը սխալ է արել, պատժել ենք»,- ասաց նա։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930