«Մի առաջարկ ունեմ՝ ՀՀ-ում ոչ մի անգամ հարուստ մարդը պետք է իշխանություն չունենա։ Եթե ուզում եք, հարստության մասով ես որոշակի ճշտումեր անեմ՝ մեր ընտանիքը, իմ կարծիքով, մոտավորապես 1 մլրդ-ից ավելի կարողություն ունի։ Կարող է՝ 2 մլրդ-ից ավելի է, բայց ես առաջարկում եմ, որ պետական ինստիտուտները պետք է կառավարեն այնպիսի մարդիկ, ովքեր մեծ սեփականություն չունեն, որովհետեւ այդ սեփականությունը միշտ դառնում է այնպիսի գործիք, որով կարողանում են իրենց սեփականության շահն ավելի առաջնային գնահատել, քան պետական շահը» ,- ԱԺ նստաշրջանում ԿԸՀ 2024-2025 թվականի գործունեության մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Նա նշեց՝ առաջինը, խոշոր մասնավորը պետք է իրավունք չունենա իշխանություն ունենալ։ «Երկրորդը, պետական մարմինները պետք է ուշադիր լինեն․ սրիկաները, որոնք գալիս են, եւ մենք 30 տարի տեսել ենք, պետական պաշտոններ են զբաղեցրել, կոշիկ չեն ունեցել, հետո դարձել են մեծ սեփականության տեր։ 30 տարի մենք ամեն ինչից տեղյակ ենք»,- ասաց նա։
Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ «ՀՀ-ն այսօր բավականին լավ վիճակում է, եւ 1-2 տարվա մեջ առավել մեծ քայլերով է առաջ գնալու»։
Կարդացեք նաև
«Էս ամեն ինչին պետք է վերջ տրվի, բոլորը պետք է միանան ու ՀՀ-ն զարգացնեն։ Ի՞նչ է իրենց ուզածը, որ ի՞նչ անեն։ Չի լինելու, ՀՀ-ն զարգանալու է, ՀՀ-ն կառավարելու են քաղաքական գործիչները, որոնք չունեն մեծ հնարավորություններ, սովորական մարդիկ՝ լավ կրթություն ստացած»,- հայտարարեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































