«Հրապարակ». Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ ՀՀ Զինվորական դատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացության մասին տվյալները հասանելի չեն համակարգում։ Գործը դատարան է ստացվել ապրիլի 14-ին, մակագրվել է դատավոր Մերի Մոսինյանին։
Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հ.Գ. Մեր տեղեկություններով՝ Խաչատուրովը Հայաստանում չէ։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

















































