Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիրակի օրվա համար դեպի Լառնակա 2 եվրոյով տոմս կա, մեր բարձրացրած թոշակով թոշակառուն կարա 5 հատ տուդա-աբրատնի տոմս առնի»

Ապրիլ 15,2026 17:48 Share

«Կիրակի օրվա համար դեպի Լառնակա 2 եվրոյով տոմս կա, 900 դրամով Գյումրի-Լառնակա ավիատոմս կա։ Այսինքն՝ ապրիլի մեկից մեր բարձրացրած թոշակով թոշակառուն կարա 5 հատ տուդա-աբրատնի տոմս առնի»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ հաջորդիվ ծրագիր են անելու, որպեսզի թոշակառուների տնտեսական ակտիվությունը մեծացնեն։ «Ես էլի ասում եմ՝ 63 տարեկանը ոչ թե թոշակի, այլ փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է»,- հավելեց Փաշինյանը։ Ըստ նրա՝ իրենց քաղաքական հանձնառությունն այն է, որ թոշակը սպառողական զամբյուղից ներքեւ չիջնի։

Մանրամասները՝ տեսանյութում.

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ընդդիմությանը․ «Պատերազմի կամ նախկինների եռագլուխ կուսակցությունը խրախուսել է, հարկերի դեմոնիզացիան դրա համար է գնում, որովհետեւ նրանք ուզում են մեր ժողովրդին հասցնեն էն վիճակի, որ տուկի թել ու բրինձ բաժանելով՝ տասնյակ հազարավոր ձայներ ստանան»։

Ամողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930