«ԱՄՆ-ից բարձրագույն մակարդակով ստացել ենք հավաստիացումներ, որ ԹՐԻՓՓ-ը շարունակում է մնալ առաջնային ԱՄՆ-ի համար։ Պիտի ասեմ, որ ԹՐԻՓՓ-ի հետ կապված գործընթացները ոչ միայն չեն դանդաղել, այլեւ արագացել են, երկու կողմերն էլ ցանկություն ունեն հնարավորինս արագ ժամկետներում դա իրականացնել»,- խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան պատգամավորների՝ ԹՐԻՓՓ-ի մասին հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ առավել ևս հիմա բոլորը կարող են պատկերացնել, թե այդ նախագծի տնտեսական նշանակությունն ինչքան է մեծացել․ «Ուրախ եմ արձանագրել նաև, որ ծրագրի հետ կապված նույնպիսի շահագրգռվածություն ունի նաև Ադրբեջանը։ Շատերն ասում են՝ Ադրբեջանը ԹՐԻՓՓ-ին մասնակցելո՞ւ է։ Մենք պարզաբանում ենք, որ ԹՐԻՓՓ-ը չի կարող մի փակ սահմանից հասնել մյուս փակ սահմանին, պետք է սահմանները բացվեն։ Նույնպիսի մոտեցում ու շահագրգռվածություն ունի նաև Ադրբեջանը։ ՀՀ-ի շահագրգռվածությունները նաև ակնհայտ են։ Ամենօրյա աշխատանք է իրականացվում, և գործնականում չկա մի աշխատանքային օր, որի ընթացքում ես ԹՐԻՓՓ-ի հետ կապված որևէ թեմայի չառնչվեմ։ Իմ կանխատեսումն այն է, որ առաջիկայում միայն կավելանա ներգրավվածությունը, շահագրգռվածությունը և գործնականացման տեմպերը»։
Կառավարության հետ հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































