«Շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը, և Գագիկ Ծառուկյանն իրավունք չունի այլևս հավակնելու Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին։ Հիմա իրենք փորձում են այսպիսի հնարքներով՝ ընտրական և քաղաքական այս թեժ փուլում անցկացնել այդ ընտրությունները, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ կարգել ՀԱՕԿ նախագահ, որպեսզի ինքը ևս չորս տարի ղեկավարի ՀԱՕԿ-ը»,- լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով Գագիկ Ծառուկյանին ՀԱՕԿ նախագահի պաշտոնից հեռացնելու մասին հարցին։
Ի հակադարձումն լրագրողներից մեկը հիշեց Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը՝ 65-70-ն ի՞նչ տարիք է, թոշակառուները պետք է աշխատեն։
«Ձեր հեգնանքը տեղին կլիներ, եթե ՀԱՕԿ կանոնադրությունն այլ բան ասեր։ ՀԱՕԿ կանոնադրությունը շատ հստակ է»,- պատասխանեց Արայիկ Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

















































