Լրահոս
Օրվա լրահոսը

«Ատոմակայանը հաջորդ 10 տարիներին եւս էներգահամակարգում պահելու նպատակով միջոցառումներ են իրականացվում»․ Դավիթ Խուդաթյան

Ապրիլ 16,2026 11:42 Share

«ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սպառումն ավելացել է, այն կազմում է 7,2 մլրդ կիլովատտ/ժամ, աճը կազմել է 6,6 տոկոս։ Ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրանքի աճը կազմել է 6,7 տոկոս»,- ԱԺ նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի ներկայացման ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Կցանկանամ էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկայի հիմնական ցուցանիշներին անդրադառնալ։ Նախորդ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի ամբողջ արտադրանքի 33,3 տոկոսը վաճառվել է ազատականացված շուկայում, աճը կազմել է 27,3 տոկոս։ Շուրջ 111 հազար գործարք է կնքվել ազատականացված շուկայում, աճը կազմել է 432 տոկոս»,- նշեց նա։

Անդրադառնալով Մեծամորի ատոմակայանի հարցին՝ Դավիթ Խուդաթյանը նշեց, որ ժամկետի երկարացման ծրագիրը շարունակվում է. «Այս պահին շահագործման ժամկետի երկարացման ծրագրով միջոցառումներ են իրականացվում՝ ատոմակայանը հաջորդ 10 տարիների համար եւս էներգահամակարգում պահելու նպատակով»։

Ըստ նախարարի՝ շարունակվել են նաեւ Իրան-Հայաստան կՎ լարման էլեկտրահաղորդման գծի եւ ենթակառուցվածքների ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները։ Այս ուղղությամբ կա շուրջ 85 տոկոս կատարողական։

Մանրամասները՝ տեսանյութում

Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց նաեւ ճանապարհաշինության, ջրամաբարաշինության եւ մյուս ոլորտներում իրականացվող աշխատանքները։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930