Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր Կիրանցի դպրոցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա՝ ֆուտբոլ խաղում»

Ապրիլ 15,2026 15:07 Share

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հատատված խաղաղությունն ունի իրավական պարտադիր ուժ»,- ԱԺ նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի ներկայացման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Նաեւ ուզում եմ ընդգծել Հայաստան-Ադրբեջան սահմանի 12 կիլոմետրանոց հատվածի սահմանազատումը։ Դա էլ է շատ կարեւոր գործոն Հայաստան-Ադրբեջան թշնամանքի հաղթահարման առումով։ Դրանով, իմ համոզմամբ, մեկնարկ է տրվել այդ թշնամանքի հաղթահարմանը։ Այն, որ Կիրանցի դպրոցն Ադրբեջանի հետ սահմանից 50 մետր հեռավորության վրա է գտնվում, այլեւս սարսափելի չի հնչում Կիրանցի դպրոցի աշակերտների համար, սա իմ ասածի ամենավառ վկայություն է։ Այսօր Կիրանցի դպրոցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում։ Սա խաղաղություն է, խաղաղությունը սա է»,- նշեց նա։

Ըստ Փաշինյանի՝ խաղաղությունը նաեւ այն է, որ ավելի քան 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետեւանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր, ՀՀ սահմանամերձ գյուղերում կրակոցի ձայներ չեն լսվում։

Մանրամասները՝ տեսանյութում.

Անդրադառալով Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը՝ նա նշեց․ «Ադրբեջանական նավթամթերքի ներկումն այն վերջին գործոնն էր, որի արդյունքում մենք ավարտեցինք նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդում օպերացիան, որը տեւում էր 8 տարի։ Մենք բառիս բուն իմաստով մաֆիայի դեմ ենք պայքարում, բայց այդ մաֆիան երբեմն այլ տեղերում այլ ճյուղեր ունի»։

Նա նաեւ նշեց, որ «1988 թվականից սկսած չենք հասկացել, թե ինչ ենք անում եւ արել ենք ամեն ինչ ինքներս մեր դեմ»։ «Բայց այսօր մենք կարող ենք ասել, որ մենք՝ կառավարությունը, կառավարող մեծամասնությունը փոխել ենք մեր պատմության կործանարար ընթացքը եւ ՀՀ-ն դրել ենք ստեղծարար ու խաղաղ պատմության ընթացքի մեջ»,- հավելեց Փաշինյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930