Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին տարիներին տնտեսական աճը մեծապես պայմանավորված է եղել արտաքին գործոններով. «168 ժամ»

Ապրիլ 16,2026 11:55 Share

Ազգային ժողովում ներկայացվում է կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ Առաջին իսկ հայացքից նկատելի է նույն խնդիրը, ինչ նախորդ տարի. hաշվետվության մեջ 2025 թվականի ցուցանիշները կրկին համեմատվում են 2017-ի հետ։

Մինչդեռ տրամաբանությունը պարտադրում է, որպեսզի հաշվետու տարին համեմատվի ոչ թե հեռավոր անցյալի, այլ հենց տվյալ կառավարության կողմից հաստատված ծրագրում ամրագրված թիրախների հետ։ Այլ կերպ ասած՝ գնահատել, թե արդյո՞ք իշխանությունը կատարել է իր խոստումները, թե՞ պարզապես փորձ է արել «լավ տեսք» ապահովել համեմատությունների միջոցով։

Բացի այդ, զեկույցում տեղ են գտել մի շարք վիճելի ու հարցեր առաջացնող ձևակերպումներ։

Դիտարկում N.1

Զեկույցի 2-րդ էջում նշվում է. «2025 թվականին արձանագրվել է բարձր տնտեսական աճ (7,2%), ինչի արդյունքում 2021-2025 թթ. ՀՆԱ միջին տարեկան աճը կազմել է 7,9%)»։

Թվային ցուցանիշներն առաջին հայացքից տպավորիչ են, սակայն այստեղ ակնհայտորեն շրջանցվել է ամենակարևոր հանգամանքը. վերջին տարիներին տնտեսական աճը մեծապես պայմանավորված է եղել արտաքին գործոններով։ Խոսքը, մասնավորապես, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով դեպի Հայաստան կապիտալի և մարդկային ռեսուրսի մեծ ներհոսքի, ինչպես նաև վերաարտահանման կտրուկ աճի մասին է։ Պատահական չէ, որ հենց 2022-2023թթ. արձանագրվել են ամենաբարձր աճի տեմպերը, որոնց զգալի մասը (մինչև 6 տոկոսային կետ), ըստ տարբեր գնահատականների, ձևավորվել է հենց այս արտածին ազդեցությունների հաշվին։ Սա կարևոր է արձանագրել այն պատճառով, որ կառավարության ծրագրով սահմանված էր, որ ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը պետք է լինի 7%, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում` 9%:

Այսինքն՝ արդեն իսկ փաստացի ձևավորված բարենպաստ պայմաններում, որոնք մինչև օրս շարունակվում են, իշխանությունը պետք է ապահովեր առավել բարձր արդյունք։ Սակայն նույնիսկ այս ֆոնին 9% աճը չի հաջողվել ապահովել: Սա չիրացված հնարավորությունների օրինակ է։

… Ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ զեկույցում փորձ է արվել հնարավորինս «վարդագույն» պատկեր ներկայացնել։ Սակայն անգամ այդ մոտեցմամբ չի հաջողվել քողարկել հիմնական խնդիրը. բարենպաստ արտաքին պայմաններում կառավարությունը ոչ միայն չի հասել իր իսկ սահմանած առավել բարձր նշաձողին, այլև նույնիսկ չի ապահովել այդ աճին համարժեք «վերադարձը» բյուջե՝ հարկային եկամուտների տեսքով։ Ցուցանիշների այսպիսի ընտրողական ներկայացումն արդեն դժվար է ընկալել որպես զուտ հաշվետվողականության մեթոդ։ Ավելի հավանական է, որ գործ ունենք հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ձևավորվող քարոզչական փաթեթի հետ, որտեղ թվերը ոչ թե վերլուծվում են, այլ «դասավորվում»՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։

Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930