Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա բռնաճնշման դասական ձեռագիր է, երբ օրենքը ծառայեցվում է քաղաքական նպատակներին». Ռոբերտ Ամստերդամ

Ապրիլ 16,2026 23:33 Share

Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամը նշում է.

«Հետևելով Հայաստանում այսօրվա լայնամասշտաբ ձերբակալությունների ընթացքին, տեսնելով, թե ինչպես են ինչ-որ «ձայնագրությունների» հիման վրա մարդկանց պիտակավորում՝ ակամա զուգահեռներ եմ անցկացնում պատմության ամենամութ՝ ստալինյան ժամանակաշրջանի հետ։

Այն ժամանակ էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում՝ դեռ դատարան չհասած. պարզապես պետք էր համատարած վախի մթնոլորտ ստեղծել։

Բայց եկեք հասկանանք, թե իրականում ինչ է թաքնված այս ամենի հետևում։ Դեռ ոչինչ ապացուցված չէ, դեռ չկա դատարանի ոչ մի օրինական վճիռ, բայց մարդկանց արդեն թիրախավորում են, նրանց անունները հանրայնացնում են լուրերով՝ փորձելով կոտրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց համակիրների կամքը։

Սա բռնաճնշման դասական ձեռագիր է, երբ օրենքը ծառայեցվում է քաղաքական նպատակներին։

Իմ տարիների փորձը հուշում է՝ երբ պետությունը սկսում է գործել նման շտապողականությամբ ու ցուցադրական կոշտությամբ, նշանակում է՝ իրական նպատակը ոչ թե արդարադատությունն է, այլ քաղաքական հակառակորդին ամեն գնով լռեցնելը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930