Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը չի կարող մի ձեռքով սահմանափակել քաղաքական մրցակցությունը, մյուսով՝ այդ սահմանափակման հետևանքով ստացած արդյունքները ներկայացնել որպես ժողովրդավարական հաջողություն». Ռոբերտ Ամստերդամ

Հոկտեմբեր 26,2026 22:33 Share
Աջակցեք aravot.am-ին

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հոկտեմբերի 25-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների պատկերը ժողովրդավարության ապագայով մտահոգ որևէ մեկին ուրախանալու առիթ չպետք է տա։

Շատ համայնքներում ընտրողների նույնիսկ կեսը չի մասնակցել քվեարկությանը։ Իշխանությունը պետք է իրեն հարց տա՝ ինչո՞ւ են այդքան քաղաքացիներ հրաժարվում ընտրելուց։ Այս փաստն անտեսելն ու արդյունքները որպես համընդհանուր վստահության քվե ներկայացնելը նշանակում է՝ չցանկանալ տեսնել սեփական քաղաքացիներին։

Իսկ ընտրողների ուղղորդման, ճնշումների և պետական միջոցները կուսակցական շահերին ծառայեցնելու մասին հաղորդումները պահանջում են անկախ քննություն։ Նման գործողությունները խախտում են ազատ ընտրության և հավասար մրցակցության հիմքերը․ քաղաքացին պետք է կարողանա ընտրել առանց վախի, իսկ ընդդիմությունը՝ մրցել առանց իր դեմ գործադրվող պետական ապարատի։

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանի կալանավորումն ի սկզբանե պահանջում էր համոզիչ իրավական հիմնավորում։ Իշխանությունները պարտավոր էին հիմնավորել թե՛ կալանքի անհրաժեշտությունը, թե՛ ավելի մեղմ միջոց կիրառելու անհնարինությունը։ Քրեական մեղադրանքը դեռևս մեղավորության ապացույց չէ և, ըստ այդմ, չէր կարող արդարացնել թեկնածուին ընտրապայքարից փաստացի հեռացնելը։

Փաշինյանը չի կարող մի ձեռքով սահմանափակել քաղաքական մրցակցությունը, մյուսով՝ այդ սահմանափակման հետևանքով ստացած արդյունքները ներկայացնել որպես ժողովրդավարական հաջողություն, իսկ հետո մեղավորներ փնտրել բոլորի մեջ, բացի իրենից։

Սա հաղթանակի պատմություն չէ։ Սա Փաշինյանի կողմից ձևավորված քաղաքական և ընտրական պայմանների հետևանքն է, և դրա համար պատասխանատու է հենց ինքը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031