«Մենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ G կարգի Մերսեդես քշողը նպաստ է ստացել»,- ՀՀ կառավարության նիստի ընթացքում, խոսելով հայտարարագրման համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ հայտարարագրման համակարգը դեմոնիզացվում է․ «Մենք պետք է մարդկանց ճիշտ ներկայացնենք, որ դա նաև սոցիալապես ամենախոցելի խավերին հասցեական նույնականացնելն է, և դա ուղղելը։ Մեր խնդիրն էն չի, որ ինչ-որ մեկը նպաստ է ստանում։ 2018-ին էդ թեմաներով, որ գրառումներ էի անում, ասում էին՝ մարդկանց հացին վայիս ես լինում։ Մեր խնդիրն էն է, որ նա, որ ավելի շատի կարիք ունի, մենք չենք կարողանում G կարգի Մերսեդես քշողի պատճառով մյուս կարիքավորի համար ավելի որակյալ ծառայություն մատուցել»։
ՀՀ կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































