Լրահոս
Գիշերային զանգ
Օրվա լրահոսը

Մտածում եք՝ բոլորդ ուժեղ, շրջապատով տղերք եք, ես էլ մենակ ու տխո՞ւր. Նիկոլ Փաշինյանը՝ իր օրոք ԽԾԲ լինելու հարցի առիթով

Ապրիլ 18,2026 13:48 Share

Լրագրողները Նիկոլ Փաշինյանին հիշեցրին՝ թեև ինքը նշում է՝ իր իշխանության օրոք ԽԾԲ չկա, սակայն տարբեր մանկապարտեզների և դպրոցների տնօրեններ Տիգրան Ավինյանի կամ կրթության վարչության պետի հետ փոխկապակցված անձինք են:

«Վստահ եղեք, որ բոլոր նշանակումներում դերակատարում չեմ ունեցել, չունեմ գեթ մեկ ծանոթ, որը դպրոցի կամ մանկապարտեզի տնօրեն է նշանակվել կամ որևէ այլ բանի տնօրեն»,- ՀՀ կառավարության նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ լրագրողները փաստեցին, որ թեև ինքը նշում է՝ իր իշխանության օրոք ԽԾԲ չկա, սակայն տարբեր մանկապարտեզների և դպրոցների տնօրեններ Տիգրան Ավինյանի կամ կրթության վարչության պետի հետ փոխկապակցված անձինք են:

Այս առիթով նա հիշեց իր ու մի նախկին պաշտոնյայի հետ զրույցը ու պատմեց. «Ես ութ տարի վարչապետ եմ, ես ձեզ պատասխանատու կերպով ասում եմ՝ իմ որևէ ծանոթ, որևէ բարեկամ էդ փաստի բերումով որևէ տեղ ոչ դպրոցի, ոչ մանկապարտեզի տնօրեն չի նշանակվել: Մի պաշտոնյայի հետ զրուցում էի՝ ասացի՝ կարողա՞ մտածում ես՝ ես ընկեր չունեմ ՀՀ-ում, որ տենց ընկերներիդ բերում, շարում ես: Մտքովդ չի անցնում՝ վարչապետն ընկեր չունի: Մտածում եք՝ բոլորդ ուժեղ, շրջապատով տղերք եք, ես էլ մենակ ու տխո՞ւր: Հիմա ուղարկել եմ ընդդիմադիր քաղաքական գործունեության»:

Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930