Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ ընտրակաշառքի մասին կարող է լինել խոսքը, երբ 103 տարեկան տիկին Ռոզալիա Աբգարյանը նույնիսկ քայլել չի կարողանում»․ Գոհար Ղումաշյանը՝ իրեն վերագրվող ընտրակաշառքի մասին

Ապրիլ 18,2026 23:10 Share

«Մեծ պաշտոններով, բայց փոքր հոգիներով ՔՊ-ականները իմ դեմ արշավ են սկսել՝ փորձելով արատավորել իմ անունը։ Բայց ծայրահեղ ստորությունն այն է, որ թե ՔՊ-ական պատգամավորներ, թե նախարարներ, թե աշխատակազմի ղեկավար աշխատող պաշտոնյան շատ լավ գիտեն, որ հայտնի ձայնագրության մեջ ես խոսում եմ վաստակավոր ուսուցչուհի, Հայրենական մեծ պատերազմի վետերան լեգենդար Ռոզալիա Աբգարյանի հետ, ում ես ցանկացել եմ իր ծնունդի կապակցությամբ հեռուստացույց նվիրել։ Բայց սկսեմ սկզբից։

2018 թվականին հիմնադրել եւ մինչ օրս ղեկավարում եմ «Հայաստանի անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը։ Ես եմ առաջին անգամ անցկացրել մայիսի 9-ին կայացած ապաքաղաքական հայրենասիրական «Անմահ գունդ» քայլերթը։ Ամենամյա քայլերթերին մեծ ոգեւորությամբ մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, մի շարք ՔՊ-ական պատգամավորներ, մի շարք ընդդիմադիր ուժերի պատգամավորներ եւ շատ ու շատ այլ մարդիկ։

Այս տարիների ընթացքում իմ նախաձեռնությամբ նկարահանվել է չորս վավերագրական ֆիլմ Հայրենական մեծ պատերազմին մասնակցած մեր հայ վետերանների մասին։ Օգնել եմ պետության կողմից անուշադրության մատնված բոլոր հայ վետերաններին, շուրջ 10  տարի մտերմաբար օգնել եմ նաեւ, ցավոք սրտի, միակ հայ կին վետերան Ռոզալիա Աբգարյանին։ Ձայնագրության մեջ ես խոսում եմ տիկին Ռոզալիայի ծննդյան նվերի մասին։ Բայց իմ իրավաբանները ինձ խորհուրդ չտվեցին, որ ես նրան նվիրեմ ոչ հեռուստացույց, ոչ էլ գումար։ Եվ ես այցելեցի նրան միայն քաղցրավենիքով։ Այդ մասին ես հրապարակում եմ արել իմ ՖԲ էջում։ Եվ դատարանը նույնպես այդ մասին տեղյակ է։

Ինչ ընտրակաշառքի մասին կարող է լինել խոսքը, երբ 103 տարեկան տիկին Ռոզալիա Աբգարյանը նույնիսկ քայլել չի կարողանում։ Ես կլռեի, եթե թիրախավորեին միայն ինձ։ Բայց ես թույլ չեմ տա, որ արատավորեն մեր պատվարժան վետերաններին։

Մեր պատմությունը ջնջելու փորձ անողները տնային կալանք են տվել Սիմոն Նիկոլայի Եսայանին, ում հետ ես խոսում էի հեռախոսով, ով, իմիջիայլոց, Հայրենական պատերազմի վետերանների միավորման նախագահն է։ Այն մարդիկ, ովքեր 2018 թվականին հպարտորեն նկարվում էին հայ վետերանների հետ, այսօր փորձում են ծաղրել նրանց եւ անտեսել նրանց վաստակը։

Ահա թե ով եք դուք, անպատիվ մեծապատիվներ։ Իսկ այսպես կոչված գործը, ինչպես դուք հասկացաք, նախընտրական գործընթացի հետ որեւէ կապ չունի»,-տարածվող ձայնագրության եւ իր նկատմամբ իշխանավորների սկսած արշավի մասին Youtube-ի էջում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Ղումաշյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930