«Մեզ համար միշտ կարեւոր է եղել հայ գործարարի կերպարի հեղինակության բարձրացումը ողջ աշխարհում։ Ժամանակին շատ են եղել հայ գործարարներ, որոնց անունները մենք միշտ մատնանշում ենք։ Մանթաշյան, Քըրքորյան եւ այլն։ Մենք ուզում ենք, որ նրանց կողքին նաեւ ժամանակակից հայ գործարարների անուններ լինեն։ Գործարարի համար գնահատված լինելը Հայաստանի ներսում շատ կարեւոր է։
Այո, կան խնդիրներ, նաեւ՝ օրենսդրական, կան այլ դժվարություններ։ «Հայ գործարարների ասոցիացիան» չլինելով պետական մարմին, լինելով ընդամենը հասարակական կազմակերպություն՝ հարյուրավոր, հազարավոր գործարարների համար հարթել է ճանապարհ, որպեսզի իրենք միջազգային շուկայում ավելի ճանաչված դառնան։ Եվ այսօրվա միջոցառումը եւս այն մասին է, որպեսզի հայ արտադրողը ճանաչելիություն ստանա Հայաստանի ներսում։ Դրանից հետո մենք կկարողանանք ավելի շատ պրոյեկտներ իրականացնել Հայաստանից դուրս, որպեսզի հայ արտադրողի եւ գործարարի անունն ու հեղինակությունը բարձրանա»,-ասաց Գոհար Ղումաշյանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ





















































