Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ խորհրդանշական է, որ նույն տարածաշրջանից չորս ներկայացուցիչներ միասին նստած քննարկում են համագործակցությունն ու այն ապագան, որը միասին են պատկերացնում․ Վահան Կոստանյան

Ապրիլ 19,2026 11:57 Share

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Հարավային Կովկաս. ձևավորվող ռազմավարական հանգույց» խորագրով պանելային քննարկման:

Պանելային քննարկման մյուս մասնակիցներն էին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը, Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին և Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Քըլըչը:

Վահան Կոստանյան. «…Այժմ առկա է բոլորովին նոր դինամիկա։ Գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև այս նոր դինամիկան տեսանելի է նաև տարբեր ֆորումներում։ Եթե նախկինում, ասենք՝ մեկ կամ երկու տարի առաջ, նույն հարթակում հանդես էին գալիս Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներ, բոլորն ակնկալում էին տեսնել լարված բանավեճ կամ բախում։ Այժմ մենք այստեղ ենք՝ քննարկելու ընդհանուր ապագայի հնարավորությունները, համագործակցությունը և ունենալու իրական երկխոսություն։ Եվ սա շատ խորհրդանշական է, որ նույն տարածաշրջանից չորս ներկայացուցիչներ միասին նստած քննարկում են համագործակցությունն ու այն ապագան, որը միասին են պատկերացնում։

Ինչպես խաղաղության հասնելը պահանջեց քաղաքական խիզախություն և որոշումներ, այնպես էլ այժմ մենք պետք է առաջ շարժվենք նոր, շատ կարևոր քաղաքական որոշումներով՝ տարածաշրջանում հաղորդակցությունների բացման ուղղությամբ՝ ստեղծելով մեր երկրների միջև լրացուցիչ փոխկապակցվածության, ինչպես նաև դառնալով կամուրջ և անխափան կապ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հեռավոր Արևելքի միջև»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930