Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ զբոսնում է Գյումրիում

Ապրիլ 19,2026 12:27 Share

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր ի նշանավորումն Երևան-Գյումրի ավտոճանապարհի շինարարության ավարտի, ավտոերթ էր կազմակերպել և որին Գյումրիից միացել էին իր համակիրները՝  այս քաղաքի կայարանամերձ հրապարակից շարժվելով դեպի Երևան ու ճանապարհին դիմավորելով Նիկոլ Փաշինյանին, նախկին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այս պահին արդեն զբոսնում է Գյումրու փողոցներում։

«Բարև ձեզ, բարի ծառայություն», «Բարև տղաներ, լա՞վ եք»,- բարձր տրամադրությամբ Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում բարևելով քայլում է Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ։

«Եղանակը վատը չէ արդեն, մենք գնում ենք սուրճ խմելու»,-ասաց վարչապետը։

«Տղաներ լա՞վ եք, լա՞վ է տրամադրությունը, հեսա լիքը հաճախորդ է գալու, փոփ քորն պատրաստեք», -խորհուրդ տվեց Փաշինյանը։

Նշենք, որ Գյումրիում հորդառատ անձրև է, Վարդանանց հրապարակում այսօր տեղի է ունենալու «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնը, որին մասնակցելու է նաև «Վարչաբենդը»։ Նիկոլ Փաշինյանի պատվին փակվել են Գյումրու կենտրոնական փողոցները, ոստիկանական ուժեղ հսկողություն է այս քաղաքում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930