Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում

Մայիս 09,2026 15:53 Share

Տափերական գյուղում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերն ու քննարկել գյուղի առջև ծառացած հիմնական խնդիրները։

Գյուղացիների հիմնական մտահոգությունները կապված են մթերման կայանների աշխատանքի, գյուղմթերքի երաշխավորված իրացման և գյուղացու աշխատանքի արժևորման հետ։ Այս մտահոգություններն ուղիղ արտահայտված են «Ուժեղ Հայաստան»-ի ծրագրային դրույթներում այն համոզմամբ, որ ուժեղ գյուղը ուժեղ Հայաստանի հիմքն է։

«Ուժեղ Հայաստանում մարդկանց ձայնը պետք է լսելի լինի, իսկ գյուղացու աշխատանքը՝ գնահատված»,-ասել է Նարեկ Կարապետյանը։

Տափերականում Նարեկ Կարապետյանը այցելել է հայրենիքի հերոսներին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել