Լրահոս
Օրվա լրահոսը

«Բազմաթիվ կուսակցություններ էլ ասում են՝ եթե ընտրեք իշխող կուսակցությանը, կլինեք թուրք ու դավաճան»․ ՄԻՊ-ը՝ Փաշինյանի ձեւակերպումների մասին

Ապրիլ 20,2026 17:07 Share

«Ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, չեմ կարող գովերգել որեւէ խոսքի տեսակ, որը խոսքի ազատության իրավաչափ սահմաններից դուրս է գտնվում։ Եվ այս տեսանկյունից մշտապես բոլոր դերակատարներին, այդ թվում՝ իշխող կուսակցության առումով ես մշտապես բարձրաձայնել եմ խնդիրը։ Կոչ եմ անում բոլոր քաղաքական դերակատարներին՝ ընդհանրապես զերծ մնալ թե ատելության խոսքից, թե վիրավորանք պարունակող խոսքից»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով հարցին, որ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը համացանցում հայհոյել էր քաղաքացուն, այնուհետեւ ներողություն խնդրել։

Հարցին, թե իրեն չի մտահոգո՞ւմ այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը «շուն-շանգյալ» որակեց ընդդիմադիրների ընտրազանգվածին, Մանասյանը պատասխանեց․ «Չկա երեւի մի դերակատար, որը չօգտագործի արգելված խոսքի տեսակներ։ Մշտապես բոլոր դերակատարների առումով ես կոչ եմ անում, որպեսզի ձեռնպահ մնան նման ձեւակերպումներից։ Իմ կոչը բոլորին է վերաբերում, եւ ես շատ կարեւորում եմ, որ իմ ձայնն այդ թվում՝ գործադիր իշխանության կողմից լսելի է այդ թվում՝ այս հարցերում»։

Հարցին, թե սա ընդդիմադիրների ընտրազանգվածի վրա ճնշում գործադրելու փա՞ստ չէ, նա պատասխանեց․ «Բազմաթիվ կուսակցություններ էլ ասում են, որ եթե ընտրեք իշխող կուսակցությանը, դուք կլինեք թուրք, դավաճան»։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930