«Զեկույց էի ներկայացնում, մեկ էլ տեսնում եմ՝ ինչ-որ մարդիկ են մտնում դահլիճ, գալիս գործողություն են անում, էլի դուրս են գալիս։ Ասում եմ՝ էս ի՞նչ հաշիվ է, մարդկանց էս ի՞նչ հոսք է։ Ասացին՝ մարդիկ գալիս են գրանցվեն, որ աշխատավարձ ստանան։ Մեզ 8 տարի է՝ շշին են շարում, թե ինչ-որ բաներ, պարգեւավճարներ, չգիտեմ ինչ, գալիս են, թաքուն գրանցվում-գնում, որ մի քանի կոպեկ ավել ստանան»,- ԱԺ նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմությանը։
Նա նշեց․ «Այս քննարկումը նաեւ նրբություններ բացահայտեց, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունն իրականում ճշգրիտ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցության հետ։ Այն, ինչ մենք այսօր ներկայացնում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, որը հայտ է ներկայացնում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, դա ճշգրիտ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների կոալիցիան է։ Այդ կոալիցիայի մեջ էր ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն։ «Ուժեղ Հայաստանը» նույն Հանրապետական կուսակցությունն է, Սերժ Սարգսյանն ու մյուսները բացահայտ հայտարարեցին իրենց աջակցելու մասին։ Եթե երեքի ցուցակը նայենք՝ «Ուժեղ Հայաստան», ԲՀԿ եւ Հայաստան դաշինք, «կալոդը» խառնած է պոկերի տրամաբանությամբ ու բաժանած է իրար մեջ՝ ով որտեղ կընկնի։ Այսինքն՝ մենք պետք է արձանագրենք, որ երբ ասում են՝ 2026 թվականի ընտրությունները վերջին շանսն է, դա Քոչարյան-Սարգսյան իշխանության տարիների կոալիցիայի վերջին շանսն է։ Այսպիսով ավելի է ընդգծվում նախկին-ներկա վիճաբանությունը հաղթահարելու անհրաժեշտությունը։ Այս բանավեճը հաղթահարելու միայն մեկ տարբերակ կա՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում պետք է «Ուժեղ Հայաստանը», Հայաստան դաշինքը եւ ԲՀԿ-ն անցողիկ շեմը չհաղթահարեն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ժողովրդին «շուն ու շանգյալ», «ժեխ», «բոշա» անվանող ուժերը մարտահրավեր են նետում, որ իրենց ձայն տվող մարդը պետք է ինքն իրեն հայտարարագրի որպես այդպիսին․ «Սա իրենց մարտահրավերն է, եւ Հայաստանի քաղաքացին պետք է որոշի՝ այդ մարտահրավերն ընդունո՞ւմ է, թե՞ չէ»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Սերունդը ցեխերի մեջ է մեծացել, դուք ցեխերի մեջ պետք է երեխեքին պահեք ու մեծացնեք որ վերջում հնարավորություն ունենաք ասեք՝ շուն ու շանգյալ։ Այն երեխեքը, որոնք այսօրվա մեր կառուցած մանկապարտեզ ու դպրոց են մտնում, այդ դպրոցից դուրս եկող երեխեքի հանրությունում դուք շանս չունեք։ Դուք բացի շուն ու շանգյալից՝ ուրիշ ոչ կարգավիճակ չեք կարա ունենաք, դուք ընդհանրապես ո՞վ եք, ի՞նչ եք ձեզնից ներկայացնում»,- նշեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































