Լրահոս
Օրվա լրահոսը

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել

Ապրիլ 20,2026 19:45 Share

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են և բաժին են տեղափոխել 37-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով երկու փաթեթ, մոխրացած հետքերով կաթուցիչներ, ներարկիչներ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության հաջորդ դեպքը բացահայտել են Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները։ Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ նրանք Հրազդան քաղաքի Անդրանիկ Զորավարի փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալել են և բաժին են տարել երկու երիտասարդի, որոնցից մեկը ձերբակալման ժամանակ գրպանից փաթեթ է նետել ծառի տակ։ Նրանք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել է ընդհանուր 7,4 գրամ թմրամիջոցի նմանվող զանգվածով երկու փաթեթ։

Հրազդան քաղաքի բնակիչ երիտասարդները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքննություն։

 

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930