Ի՞նչ է ենթադրում թմրամիջոցների արհեստական և բնական ծագման տեսակավորումը, արդյոք դա կարող է մտավախություն առաջացնել, որ որոշակի նյութեր անուղղակիորեն կգովազդվեն, ի՞նչ հաճախականությամբ և ի՞նչ տրամաբանությամբ են ստուգվելու թմրաթեսթերը․ խորհրդարանում ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Հանձնաժողովում քննարկվում էր «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Փաթեթով նախատեսվում է տուգանային վճարների բարձրացում եւ տուգանային միավորների սահմանաչափերի խստացում։
Արմեն Մկրտչյանը պարզաբանեց՝ թմրաթեսթերը կիրառվելու են ալկոհոլի ստուգման տրամաբանությամբ․ եթե ոստիկանության ծառայողն ունենա ողջամիտ կասկած, վարորդը կստուգվի սթափության նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































