Կան քաղաքական ուժեր, որոնց հետ համագործակցության քննարկումներ են ընթանում․ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
«Մանրամասների մասին հանրությանը կտեղեկացնենք ավելի ուշ։ Կան հասարակական և քաղաքական ուժեր, որոնք շահագրգռված են համագործակցությամբ»,- ասաց նա։
Պատասխանելով «Լուսավոր Հայաստան» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների հետ բանակցությունների տապալման մասին հարցին՝ Նարեկ Կարապետյանն ասաց, որ իրենք մնացել են իրենց սկզբունքին՝ համագործակցելու են միայն այն ուժերի հետ, որոնք պատասխանատվություն չեն կրում Հայաստանի այսօրվա իրավիճակի համար։ Իրենց համոզմամբ, մեր երկրին նոր ուժեր են պետք և նոր անձինք, որպեսզի հնարավոր լինի իրավիճակը փոխել։ Միաժամանակ, Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ հարգանքով են վերաբերվում բոլոր ընդդիմադիր գործընկերներին և որևէ որակում չեն տալու ընդդիմադիրներին, քանի որ դա ընդհանուր պայքարին օգուտ չի բերելու։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքի քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումն էր, որի ժամանակ դաշինքի հետ համագործակցության հուշագիր ստորագրեց նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































