Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Կարապետյանը, ով ունի բացառիկ ներդրում Հայաստանի և Արցախի կյանքում, չի խնայելու ոչինչ մեր հայրենակիցների վերադարձի հարցում»․ Մեսրոպ Առաքելյան

Ապրիլ 21,2026 19:25 Share

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ միավորելով քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը։

Միավորման արդյունքում առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերն ակտիվ կներգրավվեն «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում։

Այս մասին երկու միավորների ներկայացուցիչները հայտարարեցին «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպման ժամանակ։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանն իր խոսքում հայտարարեց՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները ընտրություն են՝ հանձնվելու և պայքարելու միջև․ «Շարունակել հանձնվել մեր առջև ծառացած մարտահրավերներին, հանձնվել օրեցօր խորացող խնդիրներին, թե՞ պայքարել՝ քայլ առ քայլ լուծելով այդ ամենը, պայքարել՝ ունենալ արժանապատիվ պետություն, ուժեղ ղեկավարություն։ Հունիսի 7-ին մոտ 2․5 միլիոն մարդ հնարավորություն է ունենալու կատարել այդ ընտրությունը, 2․5 միլիոն մարդ, բացի՝ 19-ից։ Այն 19-ից, ովքեր գտնվում են Բաքվի բանտերում՝ բացառապես հայ լինելու պատճառով։ Այս ընտրությունը նաև այդ մարդկանց մասին է։ Դա ընտրություն է՝ ունենալ այնպիսի պետություն, որտեղ հայ գերիների վերադարձը կդառնա անվիճելի առաջնահերթություն, ազգային արժանապատվության վերականգնման և արդար, կայուն խաղաղության հաստատման կարևորագույն նախապայման։ Մենք համոզված ենք, որ Սամվել Կարապետյանը, ով ունի բացառիկ ներդրում Հայաստանի և Արցախի կյանքում, չի խնայելու ոչինչ մեր հայրենակիցների վերադարձի հարցում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Դաշինքի անդամ մյուս կուսակցությունների ղեկավարներն էլ հայտարարեցին, որ միասնական ջանքերով հասնելու են նրան, որպեսզի ունենանք անվտանգ և կայուն Հայաստան։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930