Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյան. Սեյրան Օհանյանն ինչ հայտարարել է, ճիշտ է ասել, մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ»

Ապրիլ 22,2026 10:18 Share

Ապրիլի 17-ին Սեյրան Օհանյանը խորհրդարանում որոշեց պատասխանել Փաշինյանի բազմիցս հնչեցրած եւ կառավարության ապրիլի 2-ի նիստից հետո կրկնած այն հայտարարությանը, թե Արցախից փախել են, ճողոպրել են, եւ հատկապես «փորները 3 մետր դեմները ցցած» գեներալներին վերաբերող արտահայտությանը։ Նա Փաշինյանին հակադարձեց․ «Պատերազմի ժամանակ ոչինչ չեք արել երկիրը մոբիլիզացնելու, հաջողություններ ունենալու, մեր առջեւ դրված խնդիրը կատարելու համար։ Իսկ մենք ի վիճակի ենք եղել այդ խնդիրը կատարել։ Փաշինյանն ասում է՝ գեներալները փախել են։ ԱԺ ղեկավարությունը, պատգամավորները եկել էին այնտեղ, եւ անհրաժեշտություն կար ՄՈԲ ռեսուրսի, բայց լայաղ չարեցին գոնե մի քանի ժամով գնան աշխատեն այդ ՄՈԲ ռեսուրսի հետ, թողին փախան։ Հիմա ո՞վ է փախել, գեներալնե՞րն են փախել, թե՞ ԱԺ այն պատգամավորները, որոնք այնտեղ են եղել»։ Ապա շեշտեց, որ Արցախի պաշտպանության բանակը 283 կմ պաշտպանության գոտի է ունեցել, որից 265 կմ-ն մինչեւ հոկտեմբերի 27-ը պահել են․ «Այն տարածքով են ձեր ասած գեներալները փախել, որ ես գտնում եմ, որ այդ պատասխանատվությունը հենց ձեր վրա է։ Եթե ՊԲ-ն է որոշում ընդունում, հաստատում է ԳՇ-ն կամ Ղարաբաղի նախագահը, իսկ եթե մի քանի զորամիավորում են՝ ՊԲ-ն եւ հայաստանյան զորամիավորումները, ապա ԳՇ պետն է որոշում ընդունում, եւ հաստատում եք դուք։ Ձեր պատասխանատվության գոտիով է Ադրբեջանը շրջանցել, եկել հասել Շուշի, Բերձոր եւ ՀՀ սահմաններ՝ Գորիս, Կապան եւ Մեղրի»։

ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը երկրորդում է Սեյրան Օհանյանին եւ հակադարձում Օնիկ Գասպարյանին։ «Սեյրան Օհանյանն ինչ հայտարարել է, ճիշտ է ասել, մի բան էլ քիչ է ասել։ Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության տակ է եղել ոչ միայն Շուշիի հանձնումը, այլեւ բոլոր հարցերը, պատերազմի պարտությունը։ Սեյրան Օհանյանին հարցրեք, ինքը մանրամասն կասի»,- մեզ առաջարկեց նա։ Թե ինչու է, այդուհանդերձ, Օնիկ Գասպարյանը որոշել հերքել եւ դրան գումարած փակ ֆորմատով պարզաբանել հարցերը, Հակոբյանը դժվարացավ պատասխանել։ Արձագանքելով Փաշինյանի այն հայտարարությանը, որ գեներալները փախել, ճողոպրել են պատերազմից՝ Հակոբյանն ասաց. «Լավ է անում, աչքներս էլ հանում է․․․ եթե ինքն է երկրի ղեկավարը, ուրեմն լավ է անում»։ Իսկ ի՞նչ է արել ինքը, որ Փաշինյանը երկրի ղեկավար չլինի։ «Իրեն չեմ ընտրել․․․ դա ավելին է, քան բավարար»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930