Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. Նարեկն այդ խոսքն ասաց դրական իմաստով: Ես չեմ վիրավորվել. «Հրապարակ»

Նոյեմբեր 03,2026 10:32 Share
Աջակցեք aravot.am-ին

«Այն մարդիկ, ովքեր ամիսներով մեր ներվերը սղոցում էին այստեղ, կերան՝ բերնին կերան ու վատ կերան։ Մենք անում ենք այնպիսի բան, որը չի արել Սեյրան Օհանյանը։ Չի արել ժամանակին, դրա համար հիմա կարիք եղավ անելու։ Տեսանք՝ ով ինչ արեց՝ տղայական հայկական նորմալ կռիվ էր։ Ոնց որ ուրախացել եք, որ կռվի մեջ ենք ընկել, ժողովուրդ», – ԱԺ նիստում հայտնի ծեծկռտուքից հետո ունեցած ելույթում ասել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք` Նարեկ Կարապետյանի այս հայտարարությունից ինքը վիրավորվե՞լ է, խոցե՞լ է նրա խոսքն իրեն, թե՞ ոչ: Օհանյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Ես գտնում եմ, որ Նարեկը երբ ասաց այդ խոսքը, ասաց դրական իմաստով: Ես կարող եմ այդքանն ասել, մանավանդ որ հիմա երկրում այսքան լարված քաղաքական մթնոլորտ է, ես չեմ կարծում, որ նա կարող էր բացասական իմաստով ասել այդ ամենը: Ինչ վերաբերում է համացանցում այդ թեմայի մասին քննարկումներին, ես դրանց չեմ հետեւում: Ես չեմ վիրավորվել եւ նորից եմ ասում` կարծում եմ, որ Նարեկը դրական իմաստով է այդ ամենն ասել»:

Այդ դեպքում ինչո՞ւ չեք հանդարտեցնում ձեր աջակիցներին, որպեսզի երկու ընդդիմադիր խմբակցությունների մեջ պառակտում եւ լարվածություն չմտցնեն։ «Ըստ իս, պառակտվելու խնդիր չկա, ընդդիմադիր դաշտը՝ հակառակը, պետք է համախմբվի, քանի որ մենք ունենք շատ կարեւոր խնդիրներ, երկիրը գահավիժում է, եւ այդ պրոցեսը պետք է կանգնեցնել: Այս իշխանություններին պետք է անհապաղ հեռացնել»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30