Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխող ուժի հետ մատաղ ուտելու էլ չենք գնա». Խաժակյան

Ապրիլ 23,2026 12:50 Share

«Ընտրական ցուցակում ես չկամ, համագումարում հաստատված է՝ այս ընտրություններում լինելու եմ կուսակցության լիազոր ներկայացուցիչը»,- այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց լրագրողներին ասաց կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

Թե ինչու չի ընդգրկվել ցուցակում հարցին՝ Խաժակյանը պատասխանեց. «Եղել է թիմի հետ քննարկված իմ անձնական որոշումը, այս փուլում իմ մասնակցությունը եւ ներկայացվածությունն այս մարմնում ավելի նպատակահարմար է»:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ի ընտրությունների նախաշեմին ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար մեկնարկել է կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակները ներկայացնելու ժամկետը:

Այսօր «Միասնության թեւեր» կուսակցությունից բացի՝ իր ընտրացուցակը ներկայացրեց նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

Անդրադառնալով ընտրություններում իրենց կուսակցության հաղթելու շանսերին՝ Խաժակյանն ասաց, որ շանսերը կգնահատի քաղաքացին՝ ելնելով այն աշխատանքից, որը տարվել է մինչ այսօր. «Իսկ մինչ այսօրը ի տարբերություն մասնակից շատ ուժերի ՝ «Լուսավոր Հայաստանը» շատ ակտիվ ներգրավվածություն է ունեցել հանրային քաղաքական կյանքում ու ամենակարեւորը՝ մեզ մոտ հովհարային անջատումներ 5 տարվա ընթացքում չեն գրանցվել»:

Ինչ վերաբերում է հետընտրական հնարավոր համագործակցություններին ՝ Խաժակյանը բացառեց ՔՊ-ի հետ համագործակցությունը. «Իշխող ուժի հետ մատաղ ուտելու էլ չենք գնա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930