«Ես զարմացած եմ՝ այդպիսի բան է եղել, որ հեղափոխությունից հետո Հայաստանում պետք է խորոված չանե՞ն։ Այսօր ՀՀ հարյուրավոր փողոցներում խորոված են անում մարդիկ, դա միջոցառում է։ Ես Հայաստանում չեմ պատկերացնում մի ընտանիք, որտեղ որեւէ կարեւոր իրադարձություն շրջանցում է խորովածը։ Մենք նաեւ պատմություն ունենք, ավանդույթներ ունենք, ազգային խոհանոց ունենք, որով հպարտանում ենք, ի՞նչն է պրոբլեմը, դուք ձեր տներում խորոված չեք անո՞ւմ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը Երեւանի կենտրոնում խորոված անելու մասին հարցին։ Նա նշեց, որ Քաղաքացու օրը քաղաքացիները կարող են նաեւ փողոցում խորոված անել, այստեղ բացարձակապես որեւէ խնդիր չկա։
«Եթե «կրիվետկա փարթի» անեինք, կհասկանայի, կասեի՝ բա մեր երկրի ինքնությունը, ավանդույթները, այսինքն՝ ի՞նչն է պրոբլեմը այդտեղ, ես լավ չեմ հասկանում»,- հավելեց նա։ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը հեղափոխական է, կաբինետն իրեն չի փոխել։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եկեղեցու դեմ քայլեր չի անում, կաթողիկոսի դեմ են իր քայլերը, բայց հայտարարում է եկեղեցին հարկելու, հոգեւորականների հայտարարագրելու մասին, ո՞րն է իր պատկերացրած եկեղեցին, նա պատասխանեց․ «Ես պատկերացնում եմ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին իր առաքելությունների մեջ, որ ծառայում է մեր տեր եւ փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Հարկերի վերաբերյալ մենք երկրում պետք է ունենանք լիարժեք թափանցիկություն, հոգեւորականները նույնպես քաղաքացի են եւ պետք է գործեն օրենքի դաշտում»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































