«Ղարաբաղի հարցի հետ կապված ամեն ինչ ասված է՝ մենք պետք է արձանագրենք, որ Ղարաբաղի շարժումով մտել ենք մի տեղ, որից ելք չկա։ 1994 թվականից հետո նախորդ ողջ շրջանը եղել է պատերազմը հետաձգելու մասին, ընդ որում՝ պատերազմի գերակտիվ փուլը հետաձգելու մասին։ Եվ այն, որ պատերազմի պայթյունն այլեւս հնարավոր չէ հետաձգել, ինքը՝ Սերժ Սարգսյանն է հայտարարել 2018 թվականի ապրիլին՝ ԱԺ ամբիոնից»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով նախկին նախագահներին։
Նա նշեց, որ բանակցային փաթեթները հրապարակել են, բոլոր հարցերին պատասխանել են, բայց չի հաջողվում դուրս գալ նախկինների հետ այս խոսակցությունից։ «Հիմա էլ նոր բացահայտումներ են սպասում։ Որեւէ մեկը մտածում է, որ 44-օրյա պատերազմի մասին կարա լինի նորություն, որ մինչեւ հիմա հանրությունը չգիտի՞։ Հանրությունը 44-օրյա պատերազմի մասին գիտի բացարձակապես ամեն ինչ, եւ որեւէ զեկույցում նոր բան չի լինելու, որովհետեւ ամեն ինչ ասված է։ Դրա հերթն էլ կգա»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ կեղծ թեզ է, թե Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին․ «Նախորդ ընտրություններում «Պատիվ ունեմ»-ով էր մասնակցում Սերժ Սարգսյանը, այս ընտրություններում մասնակցում է «Ուժեղ Հայաստան»-ով». «Նախ, հրապարակային արտահայտել է իր աջակցությունը, երկրորդը՝ բոլորը, ամբողջ կազմը ձեզ հայտնի, Աշոտյանով և մյուսներով, մասնակցում էին հանրահավաքներին: Այսօրվա ընտրական գործընթացում ուզում են ռևանշի հասնեն և վերականգնեն 2006 թվի կոալիցիան՝ Դաշնակցություն, ԲՀԿ, Հանրապետական: Ուրիշ պատմություն չկա սրա տակ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է, մնացածը՝ թատրոն էր, խաղ էր, ընդ որում՝ ամենաանհաջողակ, ամենաանհաջող դաշնակցականը»:
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































