Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր պետական մակարդակով ժխտողականություն են քարոզում, նույն թուրքական լոբին տարածում արդեն Հայաստանում, բայց դա միայն պետական ապարատի շրջանակներում է»․ Ջահերով երթի մասնակից

Ապրիլ 23,2026 20:35 Share

«Մարդիկ պետք է այս երթին միշտ մասնակցեն այն փաստի համար, որ միշտ պետք է լինենք պահանջատեր մեր նախնիների թափած արյանը։ Չնայած այսօր պետական մակարդակով ժխտողականություն են քարոզում, նույն թուրքական լոբին տարածում արդեն Հայաստանում, բայց դա միայն պետական ապարատի շրջանակներում է։ Ժողովուրդը միշտ իր հողի, իր պահանջատիրության, իր նախնիների թափած արյան տերն է։ Երբ 10-11 տարի առաջ սրբադասեցինք մեր 1,5 միլիոն նահատակներին, սա նաև սրբադասված նահատակների պահանջատիրության երթն է։

Ընդամենը երեք տարի առաջ էթնիկ զտման ենթարկվեց Արցախը։ Եթե այս ամեն ինչի նկատմամբ լիներ պետական վերահսկողություն, չէր լինի հաջորդ ցեղասպանությունը։ Այնպես որ, սա շատ կարևոր միջոցառում է»,- Ջահերով երթի մեկնարկից առաջ ասաց մասնակիցներից Կարեն Ղազարյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930