Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Դադրյանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ թվային արխիվը կներկայացվի ԱՄՆ-ում․ Agos

Նոյեմբեր 13,2026 17:04 Share
Աջակցեք aravot.am-ին

Վահագն Դադրյանը (Տատրեան-1926–2019) աշխարհահռչակ ամերիկահայ ցեղասպանագետ, պատմաբան, սոցիոլոգ, իրավագետ և մաթեմատիկոս էր, որը մեծ ավանդ է ներդրել Հայոց ցեղասպանության և համեմատական ցեղասպանագիտության ուսումնասիրության գործում։ Դադրյանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ թվային արխիվը կներկայացվի հանրությանն ԱՄՆ-ում։

Բացման միջոցառումը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 15-ին Կալիֆոռնիայի Միշն Հիլզ քաղաքում գտնվող Արարատ-Էսկիջյան թանգարանում։ Վահագն Դադրյանի արխիվն առցանց տարբերակով հասանելի կդառնա հանրությանը։

Միջոցառումը կազմակերպվում է Արարատ-Էսկիջյան թանգարանի և հետազոտական կենտրոնի, UCLA-ի Փրոմիս հայկական ինստիտուտի Հայոց ցեղասպանության հետազոտությունների ծրագրի և Հայկական կինոյի հիմնադրամի համագործակցությամբ։ Միջոցառմանը հնարավոր կլինի մասնակցել նաև առցանց եղանակով։

Միջանկյալ նշենք, որ պրոֆեսոր Վահագն Դադրյանը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության առաջամարտիկ գիտնականներից էր։ Իր գիտական գործունեության ընթացքում նա տասնամյակներ է նվիրել աշխարհի տարբեր երկրների արխիվներում հետազոտություններ կատարելուն՝ նպատակ ունենալով բացահայտել և փաստագրել Հայոց ցեղասպանության պատմությունը։

Օսմանյան, հայկական, գերմանական, բրիտանական, ֆրանսիական, ամերիկյան և այլ աղբյուրներից հավաքած նյութերի հիման վրա նա ստեղծել է պատմական ապացույցների արժեքավոր հավաքածու։ Արխիվն ընդգրկում է պաշտոնական փաստաթղթեր, նամակագրություն, թերթեր, չհրապարակված ձեռագրեր, հետազոտական գրառումներ և գիտական մեծ արժեք ունեցող այլ նյութեր։

Այս կարևոր հավաքածուն առաջին անգամ արհեստական բանականության օգնությամբ ստեղծված առաջադեմ թվային հարթակի միջոցով անվճար հասանելիություն կունենա ամբողջ աշխարհի համար։ Այս նորարարության առանցքում արհեստական բանականության վրա հիմնված «Հարցրեք Դադրյանին» գործառույթն է, որը հետազոտողներին հնարավորություն է տալիս անմիջապես հարցեր ուղղել արխիվին՝ կարծես խորհրդակցում ես պրոֆեսոր Դադրյանի հետ։ Օգտատերերը կարող են ինտերակտիվ երկխոսության միջոցով ուսումնասիրել պատմական հարցեր, գտնել համապատասխան փաստաթղթեր և բացահայտել հազարավոր էջերի միջև առկա կապերը։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30