Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանդատ ստանալու համար գործունեություն չեմ ծավալել»․ Նաիրի Սարգսյանը՝ «Ուժեղ Հայաստանի» ցուցակում չլինելու մասին

Ապրիլ 24,2026 13:08 Share

«Այս իշխանությունը ՀՀ ապամոնտաժման ծրագիր է գործարկել, հետևաբար կարող է դատապարտել ցանկացած հակաթուրքական և հակաադրբեջանական արարք, բայց երբևէ չենք նկատել, որ դատապարտի արևմտյան Ադրբեջան թեզերը և իր գործողություններով նպաստի՝ հայի հիշողության միջից ջնջվի Եղեռնը, մեր պատմական հիշողությունը»,-Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների կողմից հնչող հայտարարություններին, որոնցով դատապարտում են Ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշն այրելը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն իր քայլերով հիմնավորում է, որ սպասարկում է ոչ թե հայկական, այլ ադրբեջանական շահերը։

Հարցին՝ եթե այսօրվա իշխանությունները հունիսի 7-ից հետո շարունակեն կառավարել, հնարավո՞ր է լրիվ կորցնենք այս կոթողը, ապրիլի 24-ը վերափոխվի այլ անվամբ, և լիովին ջնջվի ցեղասպանություն բառը մեր պատմության միջից, Նաիրի Սարգսյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, որովհետև մենք և դուք թույլ չենք տա՝ անկախ նրանից՝ Նիկոլ Փաշինյանն ուր կլինի և ինչ գործողություններով հանդես կգա։ Հայի ինքնության պահպանման, ցեղասպանության ճանաչման, դատապարտման և պատժի ենթարկման քաղաքականությունն իսկական, էթնիկ հայերով շարունակելու ենք»։

Հարցին՝ «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակում ձեր կուսակցությունից մարդիկ կա՞ն, նա պատասխանեց՝ այո։ Հետաքրքրությանը՝ իսկ Դո՞ւք ինչու չկաք, Նաիրի Սարգսյանը պատասխանեց․ «Ես չեմ ցանկանում լինել, որովհետև պատգամավորական մանդատ ստանալու համար գործունեություն չեմ ծավալել»։

Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930