Մոսկվայի հայկական եկեղեցում այսօր սուրբ պատարագ մատուցվեց ի հիշատակ ցեղասպանության նահատակների։ Պատարագին ներկա էին ՌԴ-ում հավատարմագրված մոտ երկու տասնյակ դիվանագիտական ներկայացուցչություններից պատվիրակներ, ՌԴ կառավարության, ՌԴ նախագահի աշխատակազմի եւ Մոսկվայի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։
Կարդացեք նաև
Պատարագի ժամանակ հնչեց Ամենայն հայոց հայրապետի ուղերձը։
Մանրամասն՝ տեսանյութում
ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը չէր մասնակցում Մոսկվայի հայկական եկեղեցում ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագին։ Ականատեսները պատմեցին, որ նա վաղ առավոտյան այցելել է ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ է դրել եւ արագ հեռացել։
Պատարագի ժամանակ հնչեց ՌԴ նախագահի ուղերձը: 2015 թվականից հետո սա ՌԴ նախագահի առաջին ուղերձն է Հայոց ցեղասպանության օրը։ «Այդ տարիների հալածանքներն ու ճնշումները չսպիացող վերք դարձան հայերի սերունդների համար, սակայն վերապրած արհավիրքը համախմբել է մարդկանց, ովքեր հավատարմություն են ցուցաբերել ավանդույթներին, իմաստուն ու քաջ են գտնվել», – նշել է Ռուսաստանի նախագահը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մոսկվա






























































