ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ:
«Այդ տարիների հալածանքներն ու ճնշումները չսպիացող վերք դարձան հայերի սերունդների համար, սակայն վերապրած արհավիրքը համախմբել է մարդկանց, ովքեր հավատարմություն են ցուցաբերել ավանդույթներին, իմաստուն ու քաջ են գտնվել», – նշել է Ռուսաստանի առաջնորդը։
Նա վստահ է, որ Հայաստանի որդիներն ու դուստրերը կշարունակեն գնահատել իրենց ազգային ինքնությունը, հազարամյակների մշակույթը, լեզուն, ազատությունը և հոգևոր արժեքները։
ՌԴ նախագահը բարեկամ հայ ժողովրդին բարեկեցություն, բարգավաճում և ամենայն բարիք է մաղթել։
1995 թվականին Ռուսաստանի Պետական Դուման ընդունեց «Հայ ժողովրդի 1915-1922 թվականների ցեղասպանությունը նրանց պատմական հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում, դատապարտելու մասին» բանաձևը։


















































