Լրահոս
Օրվա լրահոսը

Արժանապատիվ հաշտությունն ու բարիդրացիությունը հնարավոր են, բայց ոչ երբեք՝ կեղծիքի և անորոշության պայմաններում. Հայկ Մարության

Ապրիլ 24,2026 14:44 Share

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նախագահ Հայկ Մարությանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ․

Սիրելի ժողովուրդ,
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է։
Մեր սուրբ նահատակների հիշատակը ոգեկոչելով հանդերձ, այսօր ստիպված ենք նորից արձանագրել մի քանի պարզ ճշմարտություն՝ հակադարձելու համար գործող իշխանության ուրացման ամոթալի փորձերին։

Խաղաղությունը բոլորիս ցանկությունն է, և իրական ու ամուր խաղաղությունը կգա միայն անկեղծ, անկաշկանդ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության պայմաններում։

Առանց հանցանքի ընդունման չի կարող լինել վստահություն, որ այն չի կրկնվելու։ Ասվածի ապացույցը մենք քանիցս տեսել ենք։
Շարունակվող ժխտողականությունն ու հայատյացության դրսևորումները խաղաղ համակեցության ձգտման մասին չեն վկայում։
Արժանապատիվ հաշտությունն ու բարիդրացիությունը հնարավոր են, բայց ոչ երբեք՝ կեղծիքի և անորոշության պայմաններում։

Թող մեր սուրբ նահատակները բարեխոս լինեն մեր երկրի ու ժողովրդի համար։
Աստված մեզ պահապան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930