Լրահոս
Օրվա լրահոսը

Ես հրավիրել եմ Նիկոլ Փաշինյանին դեմ առ դեմ բանավեճի, իրենք չեն եկել, թող ժողովուրդը որոշի՝ ով է փախել. Մարության

Հունիս 07,2026 17:08 Share

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը ընտրություններում բարձր ցուցանիշների գրանցելու առումով ներքին համոզվածություն ունի, մանդատն էլ անպայման վերցնելու է:

«Մեր ուժն իր հետ բերում է մարդու իրավունքների պաշտպանություն, եվրոպականացում, ժողովրդավարության պաշտպանություն եւ այլն»,-լրագրողներին ասել է Մարությանը;

Նրա խոսքով՝ իրենց համար համագործակցության առումով կարմիր գծեր են «Հայաստան» դաշինքը՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի եւ ՔՊ-ն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Մնացած ուժերի հետ համագործակցությունը Մարությանը չի բացառում` եթե իրենց ծրագրերը պահպանվեն «Եթե կոալիցիա պիտի կազմես մի ուժի հետ, ու դրա պատճառով դուրս գաս քո սկզբունքներից ու ծրագրերից, ապա իմաստ չկա այդ համագործակցության… չէ, որ մարդիկ մեզ իրենց ձայնը տալիս են մեր ծրագրերի համար, ոչ թե սիրուն աչքերի»։

Անդրադառնալով հարցին, թե հանրայինի եթերով բանավեճից իր հեռանալը իշխանությունները որակեցին փախուստ, Մարությանն այսպես արձագանքեց. «Դե իշխանությունը փախուստ է որակում արցախցիներին, որոնց Ադրբեջանը բռնի կեպով տարհանել է իրենց տարածքներից, ամեն ինչ իրենց պիտակներով ու պատկերացումներով են որակում։ Այնինչ ես հրավիրել եմ Նիկոլ Փաշինյանին բանավեճի դեմ առ դեմ, իրենք չեն եկել, թող ժողովուրդը որոշի՝ ով է փախել։ Այս խոսույթը, պիտակավորումները հենց այն է, ինչի դեմ մենք պայքարելու ենք խորհրդարանում»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930